Played 0 times
«Մոլորակ» հանդես․ աշխարհի անցուդարձը

Ադրբեջան — «Եվրատեսիլ» երգի մրցույթի համերգասրահը Բաքվում
Աշխարհի տնտեսապես ամենահզոր ութը պետությունների առաջնորդներ այսօր ժամանում են Միացյալ Նահանգներ․ նրանց հանդիպման օրակարգում թիվ 1 հարցը եվրագոտու խորացող ճգնաժամն է եւ Հունաստանի հնարավոր դուրս գալը եվրոյի գոտուց։
Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի գործունեությունն ապահովող ամերիկյան «Ֆեյսբուք» ընկերությունն այսօրվանից բորսաներում վաճառքի է ներկայացնում իր բաժնետոմսերը։
«Եվրատեսիլը» առիթ է դարձել, որպեսզի աշխարհը ավելի մեծ ուշադրություն դարձնի Ադրբեջանին։